STAY, FEEL, CONNECT

Բացահայտեք հարմարավետության, մշակույթի և հայկական հյուրընկալության կատարյալ հավասարակշռությունը Երևանի սրտում։

Ավելին
Kantar բրենդի ներքո գործող հաստատությունները նախատեսված են տարբեր նախասիրությունների հյուրերի համար։ Անկախ նրանից՝ ճանապարհորդում եք մենակ, ընտանիքով, թե մեծ տուրիստական ​​խմբով, Kantar-ն ապահովում է ձեր կարիքներին համապատասխան միջավայր։

Այս յուրահատուկ քոլիվինգ հյուրանոցը համատեղում է հյուրանոցային և հոսթելային կացության ֆորմատները մեկ հարկի տակ՝ զուգորդված մանրակրկիտ նախագծված ընդհանուր տարածքների հետ, որոնք նպաստում են յուրահատուկ համայնքի ստեղծմանը։ Խրախուսելով սոցիալական փոխազդեցությունը և միջմշակութային հաղորդակցությունը՝ Kantar-ն առաջարկում է հիշարժան փորձառություններ իր բոլոր հյուրերի համար։
11
Սպասարկված հյուրերի քանակը
9/10
Միջին գնահատականը
1
Գործունեության տարիների թիվը
Ծանոթացեք մեր անցած ճանապարհին։
Օգոստոս, 2013
Շինարարության սկիզբ

Մենք որոշեցինք ստեղծել մի յուրօրինակ վայր, որը կհամատեղի հյուրանոցային և հոսթելային կացության ֆորմատները մեկ հարկի տակ։ Հայեցակարգ, որն առաջինն էր տարածաշրջանում։

Նոյեմբեր, 2013
Բրենդինգ

Մենք վերջնականացրինք բրենդինգի ռազմավարությունը, և նախագծի անվանումը դարձավ Kantar։ Հյուրանոցը կոչվել է Ղանթար շուկայի անունով, որն Արևելքի և Արևմուտքի ճանապարհորդների հանդիպման, կապի և առևտրի առանձնահատուկ վայր էր մինչև 1920 թվականը: Նույն վայրում գտնվող Kantar հյուրանոցը շարունակում է հյուրընկալել ճանապարհորդներ ամբողջ աշխարհից:

Հուլիս, 2014
Գործունեության սկիզբ

Բացման պահից Kantar-ը հեղաշրջեց բյուջետային ճանապարհորդությունների շուկան: Մեր գրանցած արդյունքները հենց ամենասկզբից գերազանցեցին ոլորտի չափանիշները՝ ապահովելով միջինից բարձր ցուցանիշներ զբաղվածության մակարդակով, RevPAR-ով, ADR-ով և բազմաթիվ այլ կարևոր հյուրանոցային չափանիշներով:

Հունվար, 2020
Վերանորոգումներ

6 տարվա գործունեությունից հետո մենք վերաձևավորեցինք բոլոր ընդհանուր տարածքները՝ ստեղծելով բաց տարածք նախաճաշի և ընդհանուր սենյակի համար, վերանորոգեցինք ընդունարանը՝ բարձրացնելով հյուրերի հարմարավետությունը, վերանորոգեցինք բոլոր հոսթելային սենյակները և ներկայացրեցինք հյուրանոցային սենյակների նոր դիզայն։

2027
Գալիք նախագիծ՝ Kantar Dilijan

Kantar Dilijan ծրագրով նախատեսվում է Kantar Yerevan-ի յուրահատուկ ձևաչափը գործարկել Հարավային Կովկասի ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից մեկում՝ Դիլիջան քաղաքում։

FYM-ի այլ բրենդներ
FYM-ում մեր գլխավոր նպատակը հյուրերին անթերի սպասարկում մատուցելն է՝ միաժամանակ ստեղծելով անմոռանալի փորձառություններ մեր բոլոր հաստատություններում։
Վայր, որտեղ հանգիստը վերածվում է անմոռանալի պահերի։
Ավելին
Փորձառություններ, որոնք ոգեշնչում են։
Ավելին
STAY, FEEL, CONNECT
Ավելին
Զգացե՛ք միջավայրի հյուրընկալությունը։
Ավելին
Բացահայտեք քաղաքը նոր տեսանկյունից։
Ավելին
Kantar
The establishments operating under the Kantar brand are crafted to cater to guests of diverse preferences. Whether you're a solo traveler, a family on vacation, or part of a large tour group, Kantar provides accommodation tailored to your needs.

About

The establishments operating under the Kantar brand are crafted to cater to guests of diverse preferences. Whether you're a solo traveler, a family on vacation, or part of a large tour group, Kantar provides accommodation tailored to your needs.